Դեկտեմբերի 26-ին նախատեսվում է 70 մլն դոլար վարկի օգտագործման հարցի քննարկումը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Դեկտեմբերի 26-ին միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի հատկացրած 70 մլն դոլար վարկի օգտագործման հարցի քննարկումը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ կայանի աշխատանքը մինչեւ 10 տարի երկարացնելու հետ, ինչպես նաեւ անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացման հետ: Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին այս նպատակով հատկացրել է 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ: 200 մլն դոլարն արդեն օգտագործվել է:

Նշենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 10-ին այցելել են ՀԱԷԿ եւ ծանոթացել 2019 թվականին կատարված 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներին:

ԱՎԵԼԻՆ