Վթարի է ենթարկվել չիլիական օդանավը, որում 38 մարդ է եղել

Չիլիի ՌՕՈՒ օդանավը, որն անհետացել էր Անտարկտիդայի ճանապարհին, վթարի է ենթարկվել, իրականացվում են ողջ մնացածների որոնումներ: Այս մասին երեքշաբթի հայտարարել են երկրի ՌՕՈՒ մամուլի ծառայությունից: ՌՕՈՒ-ն հայտնում է, որ Hercules C130 օդանավը, որի հետ ռադիոկապը կորել էր 7 ժամ առաջ, վթարի է ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գոտում, որտեղ օդանավի հետ կապը կորել էր, շարունակվում են որոնողական գործողությունները՝ հնարավոր ողջ մնացածներին փրկելու նպատակով»,- հայտնել են Չիլիի ՌՕՈՒ մամուլի ծառայությունից:

Hercules C130 օդանավը, որում եղել են անձնակազմի 17 անդամները եւ 21 ուղեւոր, երկուշաբթի Պունտա Արենասայից նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի անվան անտարկտիկական բազա է թռչել 16:55-ին: Օդանավի հետ կապն ընդհատվել է 18:13-ից: ՌՕՈՒ տեղեկություններով՝ օդանավում եղած մարդիկ պետք է իրականացնեին բազա վառելիք մատակարարող խողովակատարի զննում:

Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան հայտնել է, որ ուղեւորվում է մայրաքաղաքում գտնվող ՌՕՈՒ բազա՝ որոնողա-փրկարարական գործողության մոնիթորինգի համար:

ԱՎԵԼԻՆ