Պուտինը` Զելենսկու հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գոհ է այն հանդիպումների արդյունքներով, որ անցկացրել է այդ օրը Փարիզում, այդ թվում «նորմանդական քառյակի» գագաթաժողովով։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին հարցի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, ես գոհ եմ»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքերով՝ Զելենսկու հետ հանդիպումը անցել է «լավ եւ գործնական»։

Ավելի վաղ Պուտինն ու Զելենսկին ավարտել էին գագաթաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները նաեւ «դեմ առ դեմ» ձեւաչափով են հանդիպում ունեցել։ Ելիսեյան պալատի տեղեկատվությամբ՝ բանակցությունները տեւել են 5-10 րոպե։

«Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, ԳԴՀ, Ուկրաինա) առաջնորդները շարունակել են շփումները Ելիսեյան պալատում աշխատանքային ընթրիքի ընթացքում։

ԱՎԵԼԻՆ