Ինչպիսի՞ մթերքները չի կարելի տաքացնել

Որոշ մթերքներ չի կարելի կրկնակի ջերմամշակման ենթարկել, պնդում են մասնագետները: Այսպիսի մթերքներին դասվում են առաջին հերթին ձուն, սունկը եւ միսը:

Մասնագտեների խոսքով՝ ձվածեղը եւ այլ ճաշատեսակները, որոնց բաղադրության մեջ ձու կա, չի կարելի տաքացնել, քանի որ տաքացնելիս ձուն զրկվում է առողջության համար օգտակար հատկություններից, ավելին՝ դրանց մեջ սկսում են առաջանալ քաղցկեղածիններ եւ տոքսիններ, որոնք կարող են առաջացնել բջիջների դեֆորմացիա, ինչն ապագայում կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Փորձագետները խորհուրդ են տալիս չտաքացնել նաեւ միսը. նրանց խոսքով՝ կրկնակի ջերմամշակումը քայքայում է ամենաարժեքավորը, որ կա մթերքի մեջ՝ մսի հեշտ յուրացվող սպիտակուցները: Նույն պատճառով պետք չէ տաքացնել նաեւ եփած սառը բազուկը. տաքացնելու դեպքում այն իր վիտամիններն ամբողջությամբ կորցնում է:

Ինչ վերաբերում է սնկերին, ապա մասնագետները նշում են, որ պատրաստված սունկը տաքացնելուց հետո կարող է մարսողության խնդիրներ առաջացնել:

Դրանից բացի, խորհուրդ չի տրվում տաքացնել կարտոֆիլով ճաշատեսակները: Հերթական ջերմամշակումը ոչ միայն այս մթերքը զրկում է փաստացի օգուտից, այլեւ վտանգավոր է դարձնում՝ դրա մեջ նյութեր են առաջանում, որոնք կարող են վատթարացնել ինքնազգացողությունը, առաջացնել սննդային թունավորման ախտանշաններ:

ԱՎԵԼԻՆ