Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը ՀՀ կառավարության կարեւոր նպատակն է.Տիգրան Ավինյան

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարեւոր նպատակն է, եւ այն ձեռք կբերվի։ Այս մասին հայ-վրացական 3-րդ իրավաբանական համաժողովում դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Վրաստանի դատական համակարգերը բախվում են նման խնդիրների, եւ երկու պետություններն էլ կարող են հաղթահարել այդ խնդիրները համագործակցության միջոցով։

«Ես մեծ նշանակություն եմ տալիս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցությանը բոլոր ոլորտներում։ Հայաստանի կառավարության համար բարեփոխումները արդարադատության ոլորտում վճռական նշանակություն ունեն, հատկապես վերափոխումների արդյունքների ամրագրման տեսակետից։ Այս համատեքստում կենսականորեն կարեւոր է Հայաստանում անկախ, կոռուպցիայից ազատ եւ հաշվետու դատական համակարգի առկայությունը»,- ավելացրել է Ավինյանը։

Նշենք, որ Երեւանում դեկտեմբերի 9-ին տեղի է ունենում հայ-վրացական 3-րդ իրավաբանական համաժողովը։

 

ԱՎԵԼԻՆ