Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշման համաձայն` դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի իշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային:

ԱՎԵԼԻՆ