Մեղրով դիմակներ դեմքը խոնավեցնելու ու թարմ պահելու համար

Չոր մաշկն առաջին հերթին հերթին սնուցման եւ խոնավեցման կարիք ունի։ Այս նպատակի համար լավագույն տարբերակներից մեկը մեղրն է։ Բացի այդ, մեղրով դիմակները խոնավեցնում են չոր մաշկն ու օգնում ազատվել թեփից։

Մեղրը թափանցում է ծակոտիներն ու նպաստում խոնավության գոլորշիացմանը, դեմքին թարմություն են հաղորդում եւ օգնում խուսափել վաղաժամ ծերացումից։ Բացի այդ, մեղրը տոնուսավորող, հակաբորբոքային ազդեցություն ունի։ Նախքան մեղրով դիմակ օգտագործելը համոզվեք, որ ալերգիա չունեք դրանից։

«Լիզան» ձեզ հետ կկիսվի չոր մաշկի համար նախատեսված մեղրով տնային դիմակի բաղադրատոմսերով։

Սնուցող ու փափկեցնող դիմակ

2 թ/գ մեղրը խառնեք 1 ճ/գ կաթնաշոռի հետ եւ ավելացրեք 2 ճ/գ տաք կաթ։ Լավ խառնեք եւ ստացված դիմակը քսեք դեմքին։ 10-12 րոպե անց դիմակը մաքրեք տաք ջրով թրջած բամբակով։ Եթե ձեր մաշկն այնքան էլ չոր չէ, կաթը կարելի է փոխարինել յոգուրտով եւ դիմակին 1 թ/գ կիտրոնի հյութ ավելացնել։

Դիմակ չոր մաշկի թեփոտման դեմ

1 ճ/գ լորու թարմ կամ չոր ծաղիկների վրա 0.5 բաժակ եռացրած ջուր լցրեք։ Փակեք կափարիչով եւ 30 րոպե թրմեք։ 30 րոպե անց քամեք եւ խյուսի վրա 1 թ/գ մեղր ավելացրեք։ Շատ խիտ զանգվածին կարելի է մի քիչ լորենու թուրմ լցնել։ Դիմակը քսեք դեմքին, պահեք 10 րոպե, հետո մաքրեք լորենու թուրմով թրջած բամբակով եւ վերջում լվացվեք տաք ջրով։

Սնուցող դիմակ

1 ճ/գ մեղրը խառնել կաթով եփված 2 ճ/գ վարսակի շիլայի հետ։ Ստացված խառնուրդը հաստ շերտով քսել դեմքին եւ պահել 10 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով։

ԱՎԵԼԻՆ