Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. Նրանց մեղադրանք է առաջադրվել

Կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Ձերբակալվածների առաջադրվել է մեղադրանք եւ դատարանի որպես խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը»,- հայտնեցին ԱԱԾ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքը «Լոկոմոտիվ» ակումբի նախագահի մասին է։

ԱՎԵԼԻՆ