Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Էստոնիայում տեղի ունեցած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

Հայ գրոսմայստերը 13 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և, հավասար քանակությամբ միավոր ունենալով ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի ու ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է հռչակվել:

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրեասյանը 9.5 միավորով բաժանում է 8-19-րդ տեղերը:

ԱՎԵԼԻՆ