«Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին

Լոռու մարզի Լեռնանցք գյուղում ասյօր` դեկտեմբերի 7-ին,  գյուղացիներից մեկը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր ապրիլյան պատերազմին մասնակից թոռներին հողատարածք տալու խնդրով: Գյուղացին նշեց, որ թոռները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, ինչին վարչապետը պատասխանեց, որ մինչեւ չվերադառնան, հնարավոր չի լինի նրանց հողատարածք տալ:

«Հիմա ձեր թոռները պետք է Ռուսաստանից գան, որ իրենց անունով, չեն կարա իրենց բացակայությամբ իրենց հող տան: Կարճ ասած հիմա ստեղ կլնեն հողը կստանան»,- ասաց նա:

Տարեց մարդը  պնդեց, որ դիմում գրել են, կիսակառույցներ կան, տներ կան, որ կարող են իրենց տրամադրել:

Փաշինյանը  իր օգնական Նաիրի Սարգսյանին  հանձնարարեց հեռախոսահամար վերցնել եւ զբաղվել խնդրով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում է Լոռու մարզում: Նշենք, որ նա այսօր նաեւ եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է  ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:

 

ԱՎԵԼԻՆ