ՀՕ փոփոխությունների արդյունքում երկարաժամկետ առումով միայն դրական ազդեցություն ենք ակնկալում.Ջանջուղազյան

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում երկարաժամկետ առումով միայն դրական ազդեցություն ենք ակնկալում, հակառակ դեպքում՝ այդ փոփոխությունները չէինք անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք պատկերացնում ենք, որ ուղղակի հարկերի բեռի նվազեցումը լրացուցիչ հնարավորություն է տնտեսվարողի համար, որպեսզի ընդլայնի իր կարողությունը հավելյալ արժեք ստեղծելու, կատարի ներդրումներ: Կարճաժամկետ առումով բացասական ազդեցության ռիսկը կար եւ դրանով պայմանավորված այդ փոփոխությունների սկզբունքներից մեկն այն է, որ ունենանք հավասարակշռված ազդեցությունների փոփոխություն: Դա նշանակում է, որ անուղղակի հարկերի եւ երեշ հարկատեսակների մասով բեռի ավելացում լինի: Դա համարում ենք օրինաչափ»,-ասաց նա:

ԱՎԵԼԻՆ