Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է հարստությունը հարկելու նախաձեռնությանը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման մասին նոր մոտեցումը եւ հիմա քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարստությունը հարկելու նախաձեռնությանը:

«Մենք գնալու ենք տրամաբանված ճանապարհով, հանրային քննարկումներ կլինեն: Նախատեսվում է, որ գույքահարկի նոր մոտեցումը կկիրառվի 2021 թվականից: Մինչ այդ հնարավորություն կունենանք մանրամասնորեն անդրադառնալ նրան, թե ինչպես հարկել հարստությունը: Դա ճիշտ ուղի է»:

ԱՎԵԼԻՆ