Մեր ասոցիացիան իր զորակցությունն է հայտնում ԲՀԿ-ին ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ այն վստահությամբ, որ նրանց տեսլականը նպաստելու է տնտեսության զարգացմանը

Իգոր Նովիկովի անվան ժամանակակից հնգամարտի ասոցիացիայի հայտարարությունը.

«Մեր ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է մարզական բնագավառում՝ իհարկե, ուշադրություն կենտրոնում պահելով նաև Հայաստանում ընթացող զարգացումները, հատկապես տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները։ Գաղնիք չէ, որ մարզական հաջողությունները մեծապես պայմանավորված են երկրում ստեղծված տնտեսական համատեքստով։ Այս իմաստով մենք ուշի ուշով հետևում ենք երկրում տեղի ունեցող զարգացումներին։
Անշուշտ ոգևորիչ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխության թեզը, սակայն ակնհայտ է, որ որոշ պաշտոնյաներ համարժեք վարքագիծ չեն դրսևորում՝ հռչակված կուրսն իրականություն դարձնելու, երկրում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու համար։ Երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ արտահայտում է այդ մտահոգությունը՝ բարձրաձայնելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու արաբ ներդրողների հանդիպման մասին, ապա ցանկալի էր լսել իշախանության օբյեկտիվ արձագանքը։
Ցավով ականատես ենք լինում, որ քաղաքային իշխանության համար առաջնահեթություն են ոչ թե ներդրումներն ու տնտեսության զարգացումը, այլ՝ չփաստարկված հայտարարությունները։
Մեր ասոցիացիան իր զորակցությունն է հայտնում ԲՀԿ-ին ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ այն վստահությամբ, որ նրանց տեսլականը նպաստելու է տնտեսության զարգացմանը, ինչն, իր հերթին, կնպաստի հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, ենթակառույցների զարգացմանը։
Մենք քաղաքական նպատակներ չենք հետապնդում, սակայն վստահ ենք, որ տնտեսության աշխուժացումը բերելու է երկրի համապարփակ զարգացմանը՝ նպաստելով նաև մարզաշխարհի հաջողություններին։ Հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը եզակի մարդկանցից մեկն է, ով իրապես օժանդակել է սպորտի զարգացմանը՝ նպաստելով ենթակառուցվածքների կայացմանը, ինչը տեսանելի է հասարակության համար։

Իգոր Նովիկովի անվան ժամանակակից հնգամարտի ասոցիացիայի նախագահ Արտյոմ Հովսեփյան
06.12.2019»։

ԱՎԵԼԻՆ