Դոնալդ եւ Մելանյա Թրամփները մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Թրամփը շնորհակալություն է հայտնել այն աշխատակիցներին, որոնք հնարավոր են դարձրել այդ իրադարձությունը, եւ մի փոքր պատմել է արարողության պատմության մասին:

«Մելանյան եւ ես ցանկանում ենք ձեզ մաղթել շատ, շատ երջանիկ Սուրբ Ծնունդ»,- ասել է նախագահը հյուրերին: Այնուհետեւ նա հաշվել է մինչեւ հինգը, ինչից հետո առաջին տիկինը միացրել է Սուրբծննդյան եղեւնու լուսավորումը: Նվագախումբը նվագել է “We Wish You a Merry Christmas”-ը: Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել Էլիպսում (նախագահական զբոսայգու հարավային մասը): Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել այնտեղ՝ դառնալու Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողության վկաները: Այս շաբաթ ավելի վաղ առաջին տիկինը ներկայացրել է Սպիտակ տան Ծննդյան տոների զարդարանքները, որոնք համապատասխանում են «Ամերիկայի ոգին» թեմային: Ընդհանուր առմամբ Սպիտակ տունը զարդարում են 58 տոնածառ, ավելի քան 15 հազար ժապավենակապ եւ 2,5 հազարից ավելի լուսաշղթա, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

ԱՎԵԼԻՆ