2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է.վարչապետ

2019 թվականին Հայաստանի պետական բյուջեն 89 մլրդ դրամով գերակատարվել է: Այսինքն՝ խոսքը վերաբերում է 200 մլն դոլարի: Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա անհնար կլիներ, եթե Կառավարությունը ձախողվեր, եւ երկրում չգրանցվեր ոչ մի տնտեսական աճ: «Եթե վիճակագրական տվյալները սխալ լինեին կամ հորինված, ապա այդ փողը չէր լինի: Հարց կառաջանար՝ այդ դեպքում դրանք որտեղի՞ց են հայտնվել»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովը հավանություն տվեց 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 69 խորհրդարանական, դեմ՝ 37: Բյուջեի նախագծին աջակցեցին իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, դեմ հանդես եկավ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների:

ԱՎԵԼԻՆ