ՀՀ կառավարությունը փակում է բիզնես հանրույթի ունեցած ԱԱՀ-ի 30-ամյա պարտքը

Հայաստանի կառավարությունը փակում է բիզնես հանրույթի ունեցած ԱԱՀ-ի 30-ամյա պարտքը: Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 56 մլրդ դրամ, եւ շուտով լրիվ կմարի այդ «հուսահատ փողերը»։ «Մարդիկ արդեն հույս էլ չունեին, քանի որ այդ փողերը պարզապես վերցրել ու սառեցրել են։ Եվ ահա մենք գտնում ենք այդ մարդկանց ու ասում, իբր, եղբայր, քեզ պատահաբար փող պետք չէ՞։ Մենք չենք այդ պարտքերը կուտակել, դա արել են նախկին իշխանությունները, բայց մենք կփակենք ձեր առջեւ այդ պարտքերը»,- ասել է վարչապետը։

ԱՎԵԼԻՆ