Ես պետբյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, ընդհակառակը` կկտրենք բոլոր ձեռքերը, որոնք կփորձեն որևէ բան վերցնել. վարչապետ

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին`չաշխատել հաշիվ ապրանքագրերով: «Պետությունից հարկ թաքցնողը եւ դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս այստեղ բանավիճելու իրավունքը: Հետեւաբար՝ մի՛ գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից:

Այո, ես չեմ գողանում ոչ մի լումա, եւ ընդհակառակը ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որեւէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,-ասաց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ