Առաջարկվում է նոր եւ Հայաստանում արդեն գործող ավիափոխադրողներին տրամադրել հարկային արտոնություններ նոր ուղղություններ բացելու դեպքում

ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկեցին «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը։

Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է նոր եւ Հայաստանում արդեն գործող ավիափոխադրողներին տրամադրել հարկային արտոնություններ նոր ուղղություններ բացելու դեպքում։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «օդի հարկը» հանելու մասին է, որը հետագայում ներառվել է տոմսի արժեքի մեջ։ Հարկային արտոնությունը կտրամադրվի ավիաընկերություններին երեք տարի ժամկետով, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, կերկարացվի եւս երկու տարով։ Դա, Ռեւազյանի կարծիքով, թույլ կտա բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը եւ ստեղծել նոր աշխատատեղեր։

ԱՎԵԼԻՆ