Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից.Փաշինյանը ձեւակերպեց հրամայականը

Ես շարունակում եմ մնալ իմ տեսակետին, որ 2020 թվականի բյուջեն, այո, հեղափոխական է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է, երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ բյուջեն հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: Սրանով մենք լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի այլ տրամաբանությամբ՝ սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը փոխել զարգացման տրամաբանությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա այս առումով ձեւակերպեց հրամայականը. «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից: Ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում է, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն: Մենք ամեն տնակի պատմությունը ձեւավորել ենք, կլինի անհատական մոտեցում: Բայց սա Գյումրիի զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է: իսկապես նոր փուլ է բացվում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»,-ընդգծեց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ