2020 թվականի բյուջեի նախագծով ՀՀ ռազմական արդյունաբերության ծախսերը կավելանան 122 տոկոսով

2020 թվականի բյուջեի նախագծով բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է տրամադրել մոտ 12,4 մլրդ դրամ։ Այս մասին ասվում է 2020 թվականի պետբյուջեի նախագծում։

Եկող տարվա բյուջեի նախագծով ռազմական արդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 122 տոկոսով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Այդ միջոցների մի մասը կուղղվի գիտահետազոտական եւ հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը։

ԱՎԵԼԻՆ