Դեկտեմբերի 6, 7 եւ 8-ին կաշխատեն Երեւան-Գյումրի-Երեւան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 եւ 8-ին նշանակվել են Երեւան-Գյումրի-Երեւան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երեւանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40:

Այսպիսով, ուղեւորների հարմարավետության համար սգո օրերին Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց եւ երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթեւեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղեւորատար գնացքների չվացուցակ» բաժնում:

ԱՎԵԼԻՆ