ՀՀ ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել շրջիկ առեւտրակետերի գործունեությունը կարգավորող փաթեթին

Հայաստանի Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 5-ին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 91, դեմ՝ 18)։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 88, դեմ՝ 12);

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 93, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 14)։

ԱՎԵԼԻՆ