ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հետաքննող հանձնաժողով

Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի եւ Սահմանադրական օրենքին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան ¼-ի պահանջով ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման քննչական հանձնաժողով։

Այն կհետաքննի եւ կդիտարկի Երեւանի քաղաքապետարանին տարբեր տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի հանձնման օրինականությունը, ինչպես նաեւ անշարժ կամ շարժական գույքի սպասարկման, հանձնման պայմանագրերը, ներառյալ սեփականությունը, շինարարության թույլտվությունները եւ այլն։

ԱՎԵԼԻՆ