ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը հասել է եւ առաջիկա օրերին կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն, ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը»։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Mittwoch, 4. Dezember 2019

ԱՎԵԼԻՆ