Իռլանդիան վավերացրել է համաձայնագիրը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ողջունելով վավերացումը՝ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը։

Նա ավելացրել է, որ ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգեւորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում եւ կշարունակի խրախուսել եւ աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում»։

 

ԱՎԵԼԻՆ