Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Բրատիսլավայում սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Twitter-ում:

Հանդիպման շրջանակում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Հիշեցնենք, որ այսօր Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում է կայանալու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ:

 

ԱՎԵԼԻՆ