Ռուսաստանը գործընկերների հետ քննարկում է անասնաբուժական վկայագրման «Մերկուրի» համակարգի տարածման հնարավորությունը ԵՏՄ երկրներում

Ռուսաստանը գործընկերների հետ քննարկում է անասնաբուժական վկայագրման «Մերկուրի» համակարգի տարածման հնարավորությունը ԵՏՄ երկրներում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ երկրում գրեթե ավարտել ենք այդ համակարգի («Մերկուրի») ներդրումը։ Այժմ մենք առաջարկել ենք, որպեսզի դրանում ընդգրկվեն նաեւ մեր բելոռուս գործընկերները, նկատի ունենք հումքի եւ պատրաստի արտադրանքի բոլոր արտադրողներին։ Այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես անենք, որպեսզի դա առհասարակ դառնա ԵՏՄ համակարգ, հենց «Մերկուրի» (համակարգը)»,- ասել է Գորդեեւը։

«Մերկուրի» համակարգը Ռուսաստանում սկսել է աշխատել 2018 թվականի հուլիսի 1-ից։ Էլեկտրոնային անասնաբուժական վկայագրերով կուղեկցվեն գյուղատնտեսական հումքը, որոշ պատրաստի արտադրանքներ, կենդանական ծագման արտադրանքը եւ որոշ հատիկաբույսեր։ Բացառություն է կազմել կաթնամթերքը։ 2018 թվականի հուլիսի 1-ից «Մերկուրիի» մեջ ներառվել են խտացրած կաթն ու սերուցքը, կարագը եւ պանիրները։ 2019 թվականի նոյեմբերի 1-ից դրա մեջ ներառվել է պատրաստի կաթնամթերքի մնացած մասը։

Համակարգում ներառվում են տեղեկություններ Ռուսաստանի տարածքում արտադրվող, տեղափոխվող եւ իրացվող անասնաբուծական արտադրանքի մասին։ Ռոսսելխոզնադզորը հույս ունի, որ այն թույլ կտա կասեցնել երկիր տարեկան 1,4 տրլն ռուբլու անլեգալ ներմուծումը

ԱՎԵԼԻՆ