Ինքնասպանության դեպք` Սյունիքի մարզում

Սյունիքի մարզում, դեկտեմբերի 3-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 38-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային վնասվածքով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 50-ամյա Արթուր Ս.-ի դին:

Իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են «ԶԿ» տիպի 16մմ տարամաչափի 1 փողանի որսորդական ողորկափող հրացան:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վաչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական մատնադրոշմային եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ; Ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Ս.-ն նշված հրացանով ինքնասպան է եղել:

 

ԱՎԵԼԻՆ