Առաջարկվում է հրապարակել եւ E-draft.am պլատֆորմում հրապարակային քննարկել  նորմատիվ ակտերի նախագծերը

Սույն օրինագծով առաջարկվում է հրապարակել եւ E-draft.am պլատֆորմում հրապարակային քննարկել  նորմատիվ ակտերի նախագծերը, որոնք մշակել են տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրնագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 4-ին ասաց օրինագծի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը թույլ է տալիս ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների հանրային գործունեությունը։

«Տեխնիկապես դա տեղի կունենա հետեւյալ կերպ. իշխանության տեղական մարմինները որոշումների իրենց նախագծերը կհրապարակեն իրենց պաշտոնական վեբ-կայքում, եւ դա կարտացոլվի e-draft.am պլատֆորմում։ Օրինագիծը նաեւ առաջարկում է ընդլայնել տեղեկատվության տեսակները, որոնք հասանելի են իշխանության տեղական մարմինների պաշտոնական կայքերում։ Նաեւ նախատեսվում է, որ հանրապետության համայնքների ավագանու ժողովները կցուցադրվեն ուղիղ եթերով կոնկրետ համայնքի պաշտոնական կայքում, եթե, իհարկե, այնտեղ ապրում է ավելի քան 3000 բնակիչ»,- պարզաբանել է Նազարյանը։

ԱՎԵԼԻՆ