Կլիմայի փոփոխությունը եւ գլոբալ տաքացումը կրճատում են հղիության տեւողությունը եւ բարձրացնում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը

Կլիմայի փոփոխությունը եւ գլոբալ տաքացումը կրճատում են հղիության տեւողությունը եւ բարձրացնում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Եվ, ինչպես հայտնի է, ժամանակից շուտ երեխայի ծնունդը կապված է լուրջ բարդությունների հետ, նշում է The Daily Mail-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 56 միլիոն ծննդաբերություն Նահանգներում 1968-1988 թվականների ընթացքում։ Պարզվել է, ավելի շոգ օրերին (ջերմաստիճանը՝ Ցելսիուսի 32 աստիճանից բարձր) ծննդաբերությունները 5 տոկոսով ավելին են եղել, քան զով օրերին։ Եվ հաճախ դրանք վաղաժամ ծննդաբերություններ էին։

Հղիության տեւողության կրճատումը միջինը կազմել է 6 օր։ Բայց առանձին դեպքերում այն հասել է մինչեւ 2 շաբաթվա։

Դատելով ըստ ամենայնի՝ ջերմաստիճանի բարձրացումն առաջ է բերել կանանց հորմոնալ փոփոխություններ, ինչն իր հերթին խթանել է վաղաժամ ծննդաբերությունը։

ԱՎԵԼԻՆ