Հայաստանի կառավարությունը ցանկանում է հետաձգել «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքի կիրառումը

Մենք առաջարկում ենք փոխել օրենքի գործողության մեկնարկի ժամկետը՝ գործողության սահմանափակված ժամկետը երկարացնելով 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 1: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Այսինքն, նրա խոսքով, 2020 եւ 2021 թվականներին նույնպես նախատեսվում է սահմանափակել օրենքի կիրառումը:

Նշենք, որ օրենքն ուղղված է համայնքների հնարավորությունների միջեւ տարբերության կրճատմանը՝ դրանց ներդաշնակ զարգացմանը նպաստելու համար, ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն քանակով ծախսեր իրականացնելու հնարավորություններ ստեղծելուն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները կատարելու համար:

Ընդ որում՝ ֆինանսական հավասարեցման սկզբունքներն են համայնքների ֆինանսական հնարավորությունների անհավասարության մեղմումը, պետական բյուջեից համայնքներին հատկացվող անհատույց եւ ոչ թիրախային դոտացիաները, իրենց լիազորություններն իրականացնելիս եւ ֆինանսական միջոցներն օգտագործելիս համայնքների ազատության եւ ինքնավարության պահպանումը, պետական բյուջեից հատկացվող դոտացիաների ընդհանուր նվազագույն գումարի որոշումը, պետական բյուջեից հատկացվող դոտացիաների չափի հաստատումը՝ ըստ առանձին համայնքների:

ԱՎԵԼԻՆ