Նրա խոսքով՝ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը անիրատեսական գնահատականներ չի հնչեցրել, որ կասկածի տակ դնի նրա տեսակետը, այնինչ Հայկ Մարությանը բոլոր քննադատություններին ստանդարտ նույն պատասխանն է տալիս, հետևաբար, նրան հավատալու հիմք չկա. «Եթե մի մարդ ժամեր շարունակ փորձում էր մարդկանց հավատացնել, թե Սամվել Ալեքսանյանը Սամվել Ալեքսանյանը չէ, ապա իր մյուս բացատրություններին ևս, չեմ կարծում, թե պետք է լուրջ վերաբերվել»,- ասաց Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փորձում էր հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Քաղաքապետը նշել էր, թե Ծառուկյանը չի տիրապետում ինֆորմացիային: