Հիմնական փաստաթուղթը նախատեսում է, որ ԵՏՄ-ն իրավունք ունի համաձայնագրեր կնքել տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ իր շահերից ելնելով

Հիմնական փաստաթուղթը նախատեսում է, որ ԵՏՄ-ն իրավունք ունի համաձայնագրեր կնքել տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ իր շահերից ելնելով։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում, «Եվրասիական տնտեսական միության պայմանագրերով երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համաձայնագրերի» վավերացման մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 3-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը արդեն ընթանում է, քանի որ նման համաձայնագրեր ստորագրվել են Սինգապուրի, Վիետնամի եւ Իրանի հետ։

Ինչպես նշեց Քոչարյանը, ներկայացված համաձայնագիրը նախատեսում է ցանկացած միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու, դադարեցման, միավորման, սառեցման եւ խզման կարգը։ Փոխնախարարը նշեց, որ մինչ օրս բոլոր պայմանագրերը ստորագրվել են համապատասխան կարգի բացակայության պայմաններում։

ԱՎԵԼԻՆ