ՔԿ-ն ավարտեց Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր սպանության քրեական գործի հետաքննությունը

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունն ավարտեց Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր սպանության քրեական գործի հետաքննությունը։ Նրանք մեղադրվում են հանցագործության կատարման մեջ, որը նախատեսված է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ կատարված անձանց խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ)։

Քննության տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 27-ին Խաչատուրյան քույրերը, գտնվելով բնակարանում, նախնական պայմանավորվածությամբ գործելով խմբով, անձնական սուր թշնամանք զգալով իրենց հոր հանդեպ, վերջինին դանակի եւ մուրճի  բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսականորեն կարեւոր մասերին՝ գլխին, պարանոցին, կրծքին։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է։

Մեղադրյալների գործողությունները գնահատելիս՝ պարզվել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական թշնամանքն էր՝ պայմանավորված հոր կողմից երկար ժամանակաընթացքում դուստրերին ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ պատճառելով, ինչը քննությունը հաշվի է առել որպես մեղքի մեղմացուցիչ հանգամանք։

Քննության ընթացքում համալիր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունների անցկացման միջոցով պարզվել է գործով անցնողների հոգեվիճակը, միեւնույն ժամանակ, քույրերից երկուսը սպանության կատարման պահին կարող էին գիտակցել կատարվող գործողությունների փաստացի բնույթը եւ կառավարել դրանք։

Քննությունը հավաքել է բավականաչափ ապացուցողական բազա, եւ Խաչատուրյան քույրերից երկուսի քրեական գործն ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար։

Կրտսեր քրոջ նկատմամբ քրեական գործն ուղարկվել է դատախազին՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ։

 

ԱՎԵԼԻՆ