Տատիկ-պապիկների հետ մեծացող երեխաներն ավելի երջանիկ, խելացի ու դաստիարակված են լինում

Տատիկների ու պապիկների սերը, հոգատարությունն ու աջակցությունը շատ բարերար ազդեցություն են գործում թոռների վրա: Դրա մասին են վկայում բազմաթիվ գիտական հետազոտությունները:

Նվազում է դեպրեսիայի ռիսկը

Տատիկների ու պապիկների ու թոռների միջև եղած էմոցիոնալ մտերմությունը հանգեցնում է երեխաների մոտ ընկճախտի առաջացման ռիսկի նվազեցմանը: Դա նաև գիտական հետազոտությունն է ապացուցել:

Բարձրանում է կայունության և անվտանգության զգացողությունը

Տատիկ-պապիկները թոռներին տալիս են կայունության և անվտանգության զգացողություն: Իսկ տրավմատիկ իրավիճակներում կամ ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ նրանք հաճախ թոռների համար աջակցության կենտրոններ են:

Բացի դրանից, երեխաների մոտ ավելի զարգացած է լինում ինքնագիտակցության զգացումը, որը թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել բարդությունները:

Դա թեթևացնում է ծնողների խնդիրը

Ծնողներին հաճախ չի բավականացնում ժամանակը երեխաների հետ շփվելու և խաղալու համար: Տատիկներն ու պապիկները հաճախ երեխաների համար փոխարինում են ծնողներին, երբ պետք է խաղալ և զվարճանալ: Բացի դրանից, նրանք ավելի քիչ են բարկանում երեխաների համար, և դրա համար էլ թոռները պատրաստ են նրանց հետ կիսել իրենց գաղտնիքները:

Այս ամենը բարելավում է ընտանիքում էմոցիոնալ մթնոլորտը, քանի որ ծնողներն իրենց ավելի հանգիստ են զգում՝ իմանալով, որ իրենց բացակայությամբ երեխաները չեն տառապում:

ԱՎԵԼԻՆ