Ողջույն, սիրելի երկրպագուներ. «Հոֆենհայմի» հայտարարությունը՝ հայերենով

Գերմանական «Հոֆենհայմն» ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայերեն լեզվով հայտարարություն է տարածել՝ հայտարարելով Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի խաղաշապիկի խաղարկության մասին:

«Ողջույն, «Հոֆենհայմի» սիրելի մարզական երկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։

Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- ասված է «Հոֆենհայմի» հայտարարության մեջ:

 

ԱՎԵԼԻՆ