Ասիական զարգացման բանկի ղեկավարությունն ընտրել է կազմակերպության նոր նախագահին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ղեկավարությունն ընտրել է կազմակերպության նոր նախագահին: Նոր նախագահ է դարձել Ճապոնիայի վարչապետի ֆինանսական հարցերով խորհրդական Մասացուգու Ասակավան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միջազգային ֆինանսների ոլորտում պարոն Ասակավայի հարուստ եւ բազմակող փորձը ԱԶԲ-ին կօգնի իրականացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարենպաստ եւ կայուն հայեցակարգը»,- ասել է կառավարման խորհրդի նախագահ Հոն Նամ Գին:

Նշվում է, որ ԱԶԲ-ի նոր նախագահը պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 17-ից:

Սեպտեմբերի 17-ին հաղորդվել է, որ բանկի գործող նախագահ Տակեհիկո Նակաոն լիազորությունները վայր կդնի 2020 թվականի հունվարի 16-ին:

 

ԱՎԵԼԻՆ