«Սիմենս»-ը կուսումնասիրի ՀՀ-ի հետ համգործակցության հնարավորությունները. Արմեն Սարգսյանի հանդիպումը՝ Աբու Դաբիում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձեւավորել։

Անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունները։

ԱՎԵԼԻՆ