Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին.Փաշինյան

Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութն այն մասին, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։ «Այս տարի մենք արդեն կառուցել ենք 350 կմ ճանապարհ: Բացի այդ կառուցել ենք ճանապարհներ նաեւ սուբվենցիոն ծրագրերով, որոնք այս պահի դրությամբ կազմում են մոտ 80 կմ: Այսինքն միասին մենք այս տարի կառուցել ենք շուրջ 450 կմ ճանապարհ: Սա միայն սկիզբմն է, 2020 թվականին նախատեսում ենք կառուցել շուրջ 500 կմ ճանապարհ»,-նշել է Պապիկյանը:

ԱՎԵԼԻՆ