Տնային դիմակներ պարանոցի եւ դեկոլտեի հատվածի համար

Պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքը սկսվում է այն պահից, երբ սկսվում է դեմքի մաշկի կանոնավոր խնամքը: Ինչպես հայտնի է, մաշկի ծերացումը մատնում են ոչ միայն դեմքի կնճիռները, այլեւ պարանոցի մաշկի վիճակն ու դեկոլտեի հատվածը, որոնք տաք եղանակին գրեթե միշտ բաց են եւ աչքի են զարնում։ Այժմ, երբ ամառն ավելի մոտ է եւ շատ կանայք դադարում են շարֆ կրել, ժամանակն է թարմացնել պարանոցի մաշկն ու դեկոլտեի հատվածը։

Լավագույն տարբերակը տնային դիմակների օգտագործումն է, որոնք կօգնեն խոնավեցնել, թարմացնել եւ երիտասարդացնել պարանոցի մաշկն ու դեկոլտեի հատվածը։ Այս խնդիրը լավագույնս լուծում են բանանն ու նարինջը։ Դրանցում բազմազան միկրոտարրեր ու բնական կոենզիմներ կան, որոնք սնուցում են մաշկն ու այն առաձգական դարձնում։

Դիմակ №1

Բաղադրիչները – 1 բանան, 2 ճ/գ կաթնաշոռ, 1 ճ/գ անյուղ սերուցք, 1 ձվի դեղնուց։

Բանանը պատառաքաղով տրորել եւ խառնել մյուս բաղադրիչներին։ Դիմակը քսել դեմքին, պարանոցին եւ կրծքին, թողնել 30 րոպե։ Լվանալ եռացրած ջրով եւ խոնավեցնող կրեմ քսել։

Դիմակ №2

Նարինջը մաքրել, մանր կտրատել եւ պատառաքաղով տրորել։ Ստացված խյուսը քսել մաքուր մաշկին, կրծքին եւ պարանոցին: 15 րոպե անց դիմակը լվանալ եռացրած ջրով եւ խոնավեցնող կրեմ քսել։

Դիմակ №3

Բաղադրիչները – 1 նարնջի հյութ, 2 ճ/գ կաթնաշոռ, 1 թ/գ բուսայուղ։

Բաղադրիչները խառնել եւ քսել դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին։ 15-20 րոպե անց լվանալ եռացրած ջրով եւ խոնավեցնող կրեմ քսել։

ԱՎԵԼԻՆ