Լեոնարդո Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը դերասանին մեղադրել է Ամազոնիայում անտառային հրդեհումների հովանավորման մեջ

Հոլիվուդյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը դերասանին մեղադրել է Ամազոնիայում անտառային հրդեհումների հովանավորման մեջ, հայտնում է Fox News-ը։

Ի տարբերություն Բոլսոնարուի, անուններ չնշելով՝ դերասանն Instagram-ում տեղադրել է հայտարարություն, որով իր հիացմունքն ու աջակցությունն է հայտնել բրազիլացի ժողովրդի հանդեպ։

«Ամազոնիայի համար այս ճգնաժամային ժամանակաշրջանում ես սատարում եմ Բրազիլիայի ժողովրդին, որը ձգտում է պահպանել բնության եւ մշակութային իր ժառանգությունը։ Նրանք շրջակա միջավայրի փրկության համար անհրաժեշտ նվիրվածության ու կրքի զարմանալի եւ հուզիչ օրինակ են։ Այդ անփոխարինելի էկոհամակարգերի ապագան սպառնալիքի տակ է, եւ ես հպարտ եմ, որ աջակցում եմ այն խմբերին, որոնք պաշտպանում են դրանք։ Չնայած, որ դրանք արժանի են աջակցության, մենք չենք ֆինանսավորել նպատակային կազմակերպություններին։ Ես մնում եմ հավատարիմ Բրազիլիայի բնիկ համայնքներին, տեղական կառավարություններին, գիտնականներին, մանկավարժներին եւ հասարակությանն ընդհանրապես, որոնք անխոնջ աշխատում են, որպեսզի պաշտպանեն Ամազոնիան՝ հանուն բոլոր բրազիլացիների ապագայի»,- գրել է նա։

ԱՎԵԼԻՆ