Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:

ԱՎԵԼԻՆ