Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը եղել են դիրքերում, հանդիպել զինծառայողներին, ծանոթացել պայմաններին:

 

ԱՎԵԼԻՆ