Այն օրորոցի բեկորը, որի մեջ պառկած է եղել նորածին Հիսուս Քրիստոսը, Եվրոպայում լինելուց հետո 1000 տարի անց վերադարձել է Բեթղեհեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի հանձնարարությամբ փայտե այն օրորոցի բեկորը, որի մեջ պառկած է եղել նորածին Հիսուս Քրիստոսը, Եվրոպայում լինելուց հետո 1000 տարի անց վերադարձել է Բեթղեհեմ, հայտնում է BBC News-ը։

Մասունքը Հռոմում Պապի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկից, որտեղ այն պահպանվում էր, որպես նվիրատվություն, ուղարկվել է հայրենիք։

Նշվում է, որ Քրիստոսի օրորոցի բեկորը Հռոմում է գտնվել դեռեւս 7-րդ դարից։ Հայրենիքում մասունքին հանդիսավոր ընդունելություն է սպասվում։

Այսուհետ այն կպահպանվի Բեթղեհեմի Սուրբ Հեղինեի տաճարում։

ԱՎԵԼԻՆ