«Բարբիի մեջք» ունենալու համար

Պլաստիկ վիրաբուժության մեջ ամենաշատ պահանջարկ վայելող միտումներից է «Բարբիի մեջքը»: Կանայք մեջքը կատարելագործելու խնդրանքով վերջին շրջանում հաճախ են պլաստիկ վիրաբույժներին դիմում, գրում է novosti-n.org-ը:

Ինչպես հայտնի է, հնուց ի վեր հենց մեջքի ներքևի մասն է կնոջ մարմնի ամենագեղեցիկ մասերից մեկը համարվում: Կանայք, դա հասկանալով, հաճախ են անթերի մեջք ունենալու ակնկալիքով դիմում պլաստիկ վիրաբույժներին:

Վիրաբույժները մեջքի որոշակի հատվածներից հեռացնում են ճարպերը, որից հետո ուլտրաձայնի միջոցով կանանց համար այդքան ցանկալի փոսիկներ ձևավորում:

Թվում է, թե վիրահատությունը բարդ չէ, սակայն էժան այն չես անվանի: «Բարբիի մեջք» ունենալու հաճույքը երկու հազար ֆունտից ավելի արժե:

ԱՎԵԼԻՆ