8 մթերք, որոնք կարելի է ուտել գիշերային ժամերին և չգիրանալ

Կան մի խումբ մթերքներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող փչացնել ձեր կազմվածքը, եթե անգամ դրանք ուտեք գիշերային ժամերին:

1.Մեկ բաժակ մածուն քնելուց առաջ: Եթե քաղցած եք, մեկ բաժակ մածունը լավագույն լուծումն է: 100գ. յուղոտ մածունը 56 կիլոկալորիա է պարունակում, անյուղը՝ 30 կիլոկալորիա: Հետևաբար` գիշերը մեկ բաժակ մածունը կպարունակի համապատասխանաբար 140 կամ 75 Կկ:

2.Թուրինջ: Համեղ է, օգտակար և չի վերածվում ճարպի: Այն ունի այսպես կոչված  կալորիականություն, այսինքն օգանիզմը թուրիջի մարսողության վրա ծախսում է նույնքան էներգիա, որքան կալորիականություն այն պարունակում է:

3.Մի կտոր թարմ արքայախնձոր: Դա իհարկե շքեղություն է, որը միշտ չէ, որ կարող է ձեռքի տակ լինել, սակայն հիանալիորեն հագեցնում է քաղցը և ունի ցածր կալորիականություն:

4.Խնձոր: Այստեղ կարևորը չպետք է չարաշահել: Խնձորը  կարող է քաղց առաջացնել:

5.Չորացրած մրգեր: Հատկապես այն դեպքերում, երբ գիշերը քաղցր ուտելու ցանկություն եք ունենում, 2-3 կտոր չորացրած ծիրանը կամ սալորը կօգնեն ձեզ:

6.Ընկույզ: Իհարկե ընկույզն ունի բարձր կալորիականություն, սակայն քիչ քանակությամբ ուտելը կարող է հագեցնել քաղցը:

7.Մեկ բանան: Ճիշտ կլինի այն կտրատել և դանդաղ, առանց շտապելու ուտել կտոր առ կտոր: Քաղցը կնահանջի:

8.Եփած բանջարեղեն: Մի փոքրիկ ափսեով բանջարեղենը չի վնասի ձեր մարմնի կառուցվածքին:

 

ԱՎԵԼԻՆ