Ավելի քան 1.5 տարվա ընթացքում Եվրոմիության հետ ձեւավորված է չափազանց հստակ, չափազանց դրական օրակարգ

Ավելի քան 1.5 տարվա ընթացքում Եվրոմիության հետ ձեւավորված է չափազանց հստակ, չափազանց դրական օրակարգ, շա հստակ արդյունքներով, շատ հստակ առաջընթացով: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դուք գիտեք եւ Եվրոմիության ներգրավվածության ծավալները մեր Ազգային զարգացման օրակարգում, բարեփոխումների օրակարգում, այս ամնեը չի փոխվում հանձնաժողովի փոփոխությամբ եւ շարունակություն գոյություն ունի եւ մենք սպասում ենք, որ նոր հանձնաժողովը կսկսի գործել եւ մենք կշարունակենք մեր օրակարգը»,-ասաց նախարարը:

Նախարարը չմեկնաբանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ 2019 թվականը համարում է կորցրած հնարավորությունների տարի, այլ ասաց, որ հայկական կողմը շարունակել է կառուցողական գործել 2019 թվականին

ԱՎԵԼԻՆ