Խանութի սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութում, սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը։

Ոստիկանությունից  1lur,am-ին հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

ԱՎԵԼԻՆ