Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են  Լոռու մարզից: Այս  տարի  համայնքի  բյուջեից քաղաքի  գլխավոր  տոնածառի  մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացվել է մոտ 3 մլն դրամ:

Այս տարի տոնածառը  նախորդ տարիներից տարբերելու համար Գյումրու ավագանին վերջին նիստի ժամանակ  որոշեց  900.000 դրամ հատկացնել  տոնածառի ձևափոխման համար: «Հիմնանորոգված փողոցները այս տարի նոր  ձևավորում ու  լուսավորություն կունենան, այդ  նպատակով  էլ 10 մլն դրամ է հատկացվել»,-նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:

ԱՎԵԼԻՆ