Զելենսկին չեղարկել է Հայաստան և Վրաստան նախատեսված այցելությունները և կմեկնի միայն Բաքու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:

Ինչպես գրում է Rusarminfo-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, սկզբնապես նախատեսվում էր, որ Զելենսկին կայցելի նաև Հայաստան և Վրաստան, սակայն Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերի պատճառով որոշում է կայացվել, որ Զելենսկին կկրճատի ուղևորությունը և կսահմանափակվի Ադրբեջան կատարելիք այցով:

Նշվում է, որ ուկրաինացի ղեկավարի այցը Բաքու նախատեսվում է դեկտեմբերի 16-17-ին:

ԱՎԵԼԻՆ